29967 դիտում
10:18 22-10-2017
Ոստիկանության Երևանի վարչության և Կենտրոնականի Ոստիկանության բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են «Ռոդեո-Ջինս» խանութից թալանած ջինսե տաբատները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /բաժնի պետ Գարիկ Ղուկասյան/ , Ոստիկանության կենտրոնական բաժնի
/բաժնի պետ Արամ Հովհաննիսյան/, աշխատակիցները ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են հոկտեմբերի 20-ի ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի 51 շենքի բնակիչ, 38-ամյա Արման Չանդոյանին պատկանող Թումանյան փողոցի 11/1 հասցեում գործող «Ռոդեո-Ջինս» խանութից մեծ քանակի ջինսե տաբատներ գողացողի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Նազարյանի կողմից հարուցվել է քրեական գործ:
Նշված քրգործի շրջանակում քննչական մարմինը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության համաձայնություն տա գողությունը կատարելու կասկածանքով որոնվող, Սարի Թաղի բնակիչ, 17-ամյա Արտյոմ Բաղրամյանի տանը:
Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եղել:
Ընթերականների ներկայությամբ ոստիկաներն ու քննիչները Ա. Բաղրամյանի տանը և օժանդակ շինություններում հայտնաբերել են 70 հատ ջինսե տաբատ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ՝ կասկածյալ Ա. Բաղրամյանին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2119 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)