211652_close_icon
views-count21140 դիտում article-date 13:32 16-03-2017

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հայտնաբերել են 16-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդին և նրա Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 14-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 56-ամյա Արմեն Հարությունյանը Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 35 DA 002 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 16-ամյա Սուսաննա Սարդարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդը դեպքի վայրից հեռացել էր։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր