Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են ընթանում
Վրաստանում այսօր տեղի են ունենում տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Ողջ երկրի տարածքում բացվել են 3300-ից ավելի ընտրատեղամասեր։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, երկրի քաղաքացիներն ընտրելու են 64 քաղաքապետների ու 64 քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորների։
Ընտրությունները կայացած են համարվելու՝ անկախ ընտրողների քանակից։
Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 13 թեկնածուներ։