211652_close_icon

Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են

views-count1495 դիտում article-date 10:42 15-06-2014
Այսօր՝ հունիսի 15-ին Վրաստանում մեկնարկեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ժամը 07:00-ին բացվեցին բոլոր ընտրատեղամասերը, սակայն ընտրությունները սկսվել են ժամը 08:00-ից: Ըստ Վրաստանի ԿԸՀ հրապարակած տվյալների ընտրություններին մասնակցում է 3 429 748 ընտրող, ովքեր քվեարկելու են 3617 ընտրատեղամասերում: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Վրաստանում ընտրելու են 12 քաղաքապետերի, 59 շրջանային ղեկավարների և 71 շրջանային ժողովների 2088 անդամների: Նշենք, որ 2014 թվականի հունիսի ընտրություններից այս ընտրությունները տարբերվում են, ըստ Վրաստանի Տեղական ինքնակառավարման օրենսգրքում արված փոփոխությունների, որի համաձայն ավելացվել են շրջանային ժողովների անդամների թիվը, 12 քաղաքապետերը ընտրվելու են ուղիղ ընտրությամբ, իսկ հաղթող է ճանաչվելու այն թեկնածուն, ով քվեարկությանը մասնակցողների 50 տոկոսից ավելի ձայներ կստանա:

Նմանատիպ նյութեր