Հանրապետության մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ են ընթանում
Այսօր` ապրիլի 17-ին, ՀՀ մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ են:
Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում վաղ առավոտից ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Հիշեցնենք, որ Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:
Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը և «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը: