35 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության ամենախոշոր ողբերգություններից մեկը. ՏԵԱՆՅՈՒԹ
Այսօր լրանում է ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր ողբերգական իրադարձություններից մեկի 35-ամյակը:
1982 թվականին Մոսկվայում ՈւԵՖԱ-ի Գավաթի խաղարկության «Սպարտակ»-«Հարլեմ» (2:0) խաղի վերջում «Լուժնիկի» մարզադաշտի տրիբունաներում ներկա երկրպագուները սկսել էին դուրս գալ ստադիոնից, երբ գետնուղիներում սարսափելի հրմշտոց է սկսվել:
Հրմշտոցի մեջ պաշտոնապես զոհվել էր 66 մարդ, ծանր վնասվածքներ ստացել 61-ը:
Այդ ողբերգության մասին ցանկացած տեղեկություն խորհրդային իշխանությունները թաքցրել էին, որևէ հաղորդագրություն լրատվամիջոցներում չէր եղել:
Եվ միայն 7 տարի անց, 1989 թվականին, «Սովետսկի Սպորտ» պարբերականը առաջին անգամ մանրամասներ հրապարակեց ողբերգության մասին:
Նշենք, որ մարդկային զոհերի քանակով «Լուժնիկիի» ողբերգությունը խոշորագույններից մեկն է սպորտի պատմության ընթացքում: