slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ուղիղ 10 տարի առաջ տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության ամենասկանդալային միջադեպերից մեկը. տեսանյութ
211652_close_icon

Ուղիղ 10 տարի առաջ տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության ամենասկանդալային միջադեպերից մեկը. տեսանյութ

views-count6365 դիտում article-date 18:03 09-07-2016
Այսօր լրացավ ֆուտբոլի պատմության հիշարժան և աղմկալից միջադեպերից մեկը: 2006թ. հուլիսի 9-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում աշխարհի առաջնության Ֆրանսիա-Իտալիա եզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում, 1:1 հաշվի ժամանակ, 110-րդ րոպեին ֆրանսիացիների լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը կատարեց իր հանրահայտ գլխով հարվածը մրցակցի պաշտպան Մարկո Մատերացիի կրծքավանդակին: Այդ արարքի համար արգենտինացի մրցավար Օրասիո Էլիսոնդոն կարմիր քարտ ցույց տվեց Զիդանին և խաղադաշտից հեռացրեց: Դա ֆրանսիացու փառահեղ ֆուտբոլային կարիերայի վերջին հանդիպումը դարձավ: Զիդանը հարվածել էր Մատերացիին, քանի որ վերջինս անպարկեշտ խոսքեր էր ասել ֆրանսիացու ընտանիքի անդամների հասցեին: Այդ միջադեպից հետո Մատերացին դարձավ ֆուտբոլի ամենաբացասական կերպարներից մեկը: Իսկ խաղն ավարտվեց 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները և 4-րդ անգամ հռչակվեցին աշխարհի չեմպիոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր