211652_close_icon
views-count7780 դիտում article-date 23:06 18-10-2017

36-ամյա Քսենյա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Հեռուստահաղորդավարուհի, լրագրող, 36-ամյա Քսենյա Սոբչակը 2018 թվականին Ռուսաստանի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին հայտնում է RBC-ն: Քսենյան կոչ է արել չանտեսել ընտրությունները, քանի որ դրանք ժողովրդավարության հիմքն են կազմում: Որոշ ԶԼՄ-ներ Քսենյայի օգտին նախագահական ընտրություններում կանխատեսում են 7-8 տոկոս ձայն: Նշենք, որ հաղորդավարուհին հայտարարել է նաև, որ եթե ընդդիմադիր Նավալնին առաջադրվի նախագահական ընտրություններում, ապա նա դուրս կգա պայքարից:

Նմանատիպ նյութեր