211652_close_icon
views-count3228 դիտում article-date 09:55 16-03-2015

Քսենյա Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով հեռացել է Ռուսաստանից. Kommersant

Ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ ու հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ում անունը, ըստ շրջանառվող լուրերի, հայտնվել է «գնդակահարման ցուցակում», հատուկ ծառայությունների խորհրդով հեռացել է Ռուսաստանից: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը: Մարտի 13-ին նա հատուկ ընթրիք է կազմակերպել Գրողների կենտրոնական տան ռեստորանում՝ կապված L'Officiel ամսագրի նոր համարի թողարկման հետ: «Ինչպես այս ընթրիքը, այնպես էլ «Ամուսնություն» թատերական ներկայացման պրեմիերան, ես չէի կարող բաց թողնել, սակայն վաղն իսկ որոշ ժամանակով կլքեմ Ռուսաստանը»,-նշել է նա: Հիշեցնենք, որ օրեր առաջ սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ Նեմցովի սպանությունից հետո Սոբչակի և «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի, ինչպես նաև օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու անունները ևս ընդգրկված են վերոնշյալ ցուցակում, ինչի հետ կապված նրանք ուժեղացրել են իրենց անվտանգությունը:

Նմանատիպ նյութեր