Շիրակի մարզում ազդեցության համար մղվող պայքարին է միացել նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացումը և դրա արդյունքում նշանակված նոր ընտրությունները հերթական առիթն են Հայաստանը ազդեցության գոտիների բաժանելու համար:
Շիրակի մարզից իր կտորը ունենալու համար մղվող պայքարին է միացել մարզի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:
Շիրակը ազդեցության գոտիների բաժանելու հարցում այժմ մրցակցում են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Արման Սահակյանը, նախկին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը և 2017թ. «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանը:
Եթե նախկինում փոքր գյուղերը իրենցից ֆինանսական և քաղաքական հետաքրքրություն չէին ներկայացնում, ապա համայնքների խոշորացման արդյունքում դրանք բավական գրավիչ են դարձել անգամ մեծ ախորժակ ունեցող խաղացողների համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]