1855 դիտում
09:29 18-11-2016
Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին մարզում ձեռքից ձեռք են խլում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որն այս տարվա հուլիսից Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն է, Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում ձեռքից ձեռք են խլում։
Բանն այն է, որ ՀՀԿ-ն որոշել է նրան ռեյտինգային ընտրակարգով առաջադրել պատգամավորի թեկնածու, որպեսզի մարզում ունեցած իր բարձր վարկանիշով ոչ միայն ինքը ընտրվի, այլ նաև իրեն բաժին հասած ձայները գրանցվեն կուսակցության օգտին։ Ու հիմա Շիրակի մարզում ՀՀԿ տարածքային կառույցներից յուրաքանչյուրը ձգտում է, որ Ցոլակյանը հատկապես իր տարածքում առաջադրվի, որ թե՛ բարձր տոկոսներ հավաքի, թե՛ իրենց գործը հեշտացնի ընտրողների ձայները ստանալու առումով։
ՀՀԿ-ում, սակայն, այս հարցերը դեռ չեն որոշվել։ Նախընտրական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ համագումարից հետո։ Հիշեցնենք, որ Ցոլակյանը լքեց սույն պաշտոնը, քանի որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի շրջանակներում մարզը հանձնվեց դաշնակցությանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
17:34 21-01-2014
Ռոնալդուն «Ոսկե գնդակը» խլում է Ռիբերիի ձեռքից. ծաղրանկար
11678 դիտում
20:52 25-01-2015
Խանութի տնօրենը հանցագործի ձեռքից խլում է ատրճանակը. տեսանյութ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»