4297 դիտում
22:50 12-10-2017
Դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը բոլորիս համատեղ ծառայության արգասիքն է. Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահներ
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում աչքի ընկած զինծառայողներից մեկն էլ, ում հետ զրուցեցինք զինծառայությանն առնչվող տարբեր թեմաների և մասնավորապես մարտական հերթապահության շուրջ, շարքային Տիգրան Խլղաթյանն է: Ինչպես մյուս դիրքապահները, ինքը նույնպես, համեստություն ցուցաբերելով, հայտնեց, որ պարզապես կատարում է իր ծառայողական պարտականությունները: «Եվ ընդհանրապես, դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը, ձեռքբերումներն ու ձախողումները ես համարում եմ յուրաքանչյուչիս և բոլորիս համատեղ ծառայության արգասիքը»:
Տիգրան Հենզելի Խլղաթյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, դրան զուգահեռ զբաղվելով սպորտով, մասնավորապես` ֆուտբոլով: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հուլիսին:
Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման համար Տիգրանը կարևորում է բոլոր հանգամանքները` սկսած կցագրված զենքի խնամքից, նրան հստակորեն տիրապետելուց, անվտանգության կանոնների պահպանումից մինչև ծառայակիցների միջև ընկերական` առողջ մթնոլորտի առկայությունը:
«Գրեթե 6 ամիս է, ինչ ընդգրկված եմ մարտական հերթապահությունում և այս ընթացքում կարողացել եմ ավելի արժևորել դիրքապահի պարտականությունների կատարումը: Առանց քո գործի կարևորությունը գիտակցելու, առանց հայրենիքը սիրելու հնարավոր չէ նման պատասխանատու և նվիրական առաքելություն կատարել:
Ավագ ընկերների և դիրքապահի պարտականությունների կատարման անձնական փորձից համոզվել եմ և ծառայակից ընկերներիս էլ մշտապես հորդորում եմ լինել զգոն, պահպանել անվտանգության կանոնները: Նույնիսկ եթե ամենուրեք լռություն է, ապա չպետք է դրանից առիթավորվել` թուլացնել զգոնությունը և, ընդհանրապես, խախտել անվտանգության կանոնները»,- մեզ հետ զրույցում շեշտում է շարքային Տ. Խլղաթյանը:
Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման գրավականներից մեկն էլ շարքային Տ. Խլղաթյանը կապում է անձնակազմի միջև տիրող ընկերական մթնոլորտի հետ: «Չնայած դիրքերում ծառայելու ոչ մեծ ժամանակահատվածին` ես դիրքապահի պարտականությունները կատարել եմ տարբեր անձնակազմերի հետ:
Մշտական տեղակայման վայրում գտնվելով` երբեմն այդ անձնակազմերի հետ շփվելու հնարավորություն կամ անհրաժեշտություն չի լինում, կամ այդ շփումները շատ մակերեսային բնույթ են կրում: Դիրքերում փոխվում է իրավիճակը: Այստեղ միմյանց հետ հարաբերությունները դառնում են ընկերական, և դրանք հետագայում զարգացնելու հիմքեր են ստեղծվում:
Դիրքերում համատեղ ծառայությունը, միմյանց հետ հաց կիսելը և իրար օգնելու պատրաստակամությունը այլ արժեք ու բովանդակություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Տ. Խլղաթյանը` հավելելով, որ իր այցելած բոլոր դիրքերում միշտ համերաշխ մթնոլորտ է տեսել:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մեր հայրենիքի հասցեին հնչեցվող մշտական սպառնալիքները և ընդհանրապես արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի են կարևորում այն դերը, որը հայ զինվորն է անընդհատ` օրուգիշեր, եղանակային ցանկացած պայմաններում կատարում` ապահովելով մեր երկրի ու բնակչության անվտանգությունը:
[b]
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
8835 դիտում
15:20 18-10-2017
Դիրքերում ունեցած հաջողությունը բոլորիս համատեղ ծառայության արգասիքն է. դիրքապահ Գառնիկ Խաչունց
7835 դիտում
14:22 29-11-2017
«Մենք հաղթանակած բանակի զինվորներ ենք և պարտավոր ենք բարձր պահել այդ կոչումը». Լավագույն դիրքապահներ
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը