Օրվա կադր... Ադրբեջանի պաշտպանության նախարարի խուսափողական ու վախեցած կեցվածքը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի կողքին
Տաջիկստանում մեկնարկած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստից հետո զավեշտալի դեպք է տեղի ունեցել։
Նիստի ավարտին հանդիպման մասնակիցներն ավանդական լուսանկարի համար կանգնել են կողք-կողքի, և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի կողքին։
Հասանովը խուսափողական ու վախեցած կեցվածք է ընդունել և փորձել է Ա. Զաքարյանից հեռավորության վրա մնալ՝ օգտագործել ազգային դրոշը։