5549 դիտում
10:31 11-10-2017
Աշխարհաքաղաքական կենտրոնները կողմ են, որ երկխոսություն լինի Բաքվի և Երևանի միջև. Բորիս Նավասարդյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Ես դրանք բանակցություններ չէի անվանի, բայց աշխարհաքաղաքական կենտրոնները կողմ են, որ ինչ-որ երկխոսություն լինի Բաքվի և Երևանի միջև», - Aravot.am-ի հետ զրույցում Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլն այսպես է բնորոշում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Թեև առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, նրա խոսքով, քիչ հավանական է, որ վճռական քայլ տեղի կունենա դեպի հակամարտության կարգավորում. «Ամեն դեպքում, այդ բանակցությունները նվազեցնում են պատերազմի հավանականությունը»:
Նավասարդյանի բնորոշմամբ՝ բանակցային սեղանին առկա՝ Կազանի փաստաթղթով ամրագրված կետերը մնում են արդիական. «Ադրբեջանը ցանկանում է տեսնել իր համար ցանկալի հերթականություն՝ առաջին քայլով որոշ տարածքների վերադարձ՝ առանց պարտավորությունների»:
Բորիս Նավասարդյանը բանակցային գործընթացում խնդիր է տեսնում. «Ադրբեջանը ցանկանում է ջնջել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1996 դիտում
18:06 16-09-2016
Կառավարությունում պետք է արդյունավետ բանակցող ՌԴ հետ. Բորիս Նավասարդյան
Այս բաժնից
2485 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2398 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»