2412 դիտում
23:06 30-11-2019
Բորիս Նավասարդյան. Օր օրի ընդլայնվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնք պետք է հրաժարական տան
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Նորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
«Օր օրի ընդլայնվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնք մեր մեկուկես տարի առաջ պատկերացրած պետության չգրված օրենքներով պետք է հրաժարական տան: Անունները իմաստ չունի հնչեցնել, քանի որ այդ ցուցակում հանգամանքների բերումով կարող էր հայտնվել ցանկացածը, և դրա ընդլայնվելու միտումը ակնհայտ է:
Պարզվում է, իրենք լավ չեն ընկալել, ինչ պատասխանատվության տակ են մտել, ու կարծում են, իբրև իրենց գնահատականները սեփական արժանիքների ու կարողությունների մասին անվերապահորեն կիսում է քաղաքացիների այն մեծամասնությունը, որը մեկ տարի առաջ ձայները տվել է «Իմ քայլին»:
Սա մեծ մոլորություն է` մարդիկ քվեարկել են իշխանության մասին իրենց երազանքների օգտին, որոնց համապատասխանելուց իրական պաշտոնյաները դեռ շատ են հեռու: Բոլորը... Թեև հասկանալի է, որ տարբեր հեռավորության վրա են...
Այդ պատճառով անիմաստ եմ համարում, այսօր պահանջել որևէ մեկի հրաժարականը, մանավանդ, որ ոչ պահանջների հասցեատերերը, ոչ էլ մյուսները լիարժեքորեն չեն գիտակցում, ինչը այնպես չեն արել: Ուրեմն անհրաժեշտ է հրատապորեն շատ կոնկրետ «քաղաքացիական պայմանագիր» «կնքել» իշխանություններ-հասարակություն հարաբերությունների մասին, որտեղ ոչ թե վերացական կարգախոսներ են լինելու, այլ տարբեր պրակտիկ իրավիճակներում հստակ խաղի կանոններ կսահմանվեն` թափանցիկության, հաշվետվողականության, կառավարման արդյունավետության, անհետաձգելի քայլերը ժամանակացույցի և այլնի վերաբերյալ:
Եվ այդ պայմանագրի խախտման պարագայում ցանկացածի, անկախ գրաված դիրքից, բարոյական պարտավորությունը պիտի այսուհետ դառնա հրաժարական ներկայացնելը: Եթե դա սյսօր չարվի, մեր այն երազած պետությունը տեսանելի ապագայում չենք ունենա և հիասթափվածները հիասթափեցողներին դա չեն ներելու դրանից բխող բոլոր հետևանքներով»:
Նմանատիպ նյութեր
1999 դիտում
18:06 16-09-2016
Կառավարությունում պետք է արդյունավետ բանակցող ՌԴ հետ. Բորիս Նավասարդյան
5549 դիտում
10:31 11-10-2017
Աշխարհաքաղաքական կենտրոնները կողմ են, որ երկխոսություն լինի Բաքվի և Երևանի միջև. Բորիս Նավասարդյան. «Առավոտ»
Այս բաժնից
403 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան
499 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
376 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը