211652_close_icon
views-count47736 դիտում article-date 10:01 11-10-2017

Խոշոր ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է հաստաբուն ծառին և գովազդային վահանակին՝ տապալելով այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:05-ի սահմաններում Աբովյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 14 շենքի բնակիչ, 23-ամյա Արման Սինանյանը իր վարած Infiniti FX35 մակնիշի 77 MM 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է հաստաբուն ծառին և գովազդային վահանակին՝ տապալելով այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Փաստի առթիվ ՃՈ տեսուչներ Գուրգեն Մաթևոսյանի և Խաչիկ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր