211652_close_icon
views-count44847 դիտում article-date 09:42 18-09-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են «Neta»-ն ու «Volkswagen»-ը. վերջինը բախվել է ծառին, գովազդային վահանակին, կոտրել տերմինալն ու հայտնվել մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Սուրեն Միքայելյանի վարած «Neta» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Խաչատուր Երիցյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գովազդային վահանակին, ապա «EasyPay» ընկերության տերմինալին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի հետևանքով Գ. Երիցյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 47-ամյա Վիկտորյա Գրիգորյանը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են «Volkswagen»-ի գազի արտահոսքը, փակել գազաբալոնի փականը,տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մարգարյանն ու Հրանուշ Խաչատրյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր