211652_close_icon
views-count4578 դիտում article-date 09:32 11-10-2017

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը լուրջ սթրես է առաջացրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լուրջ սթրես է առաջացրել Հայաստանում: Օրենքի ընդունման ջատագովները կառավարության ներկայացուցիչներն են, ովքեր իրենք էլ խոստովանում են, որ նման օրենքի անհրաժեշտություն առաջացել է Միջազգային կառույցների առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Օրենքին կողմ է արտահայտվում նաև հանրության առաջադեմ խավը, ինչպես նաև արևմտյան կառույցների հետ աշխատող և Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց արևմտյան ազդեցության գոտի տեղափոխելու կողմնակիցները: Օրենքին անթաքույց դեմ են ընտանիքը անձեռնմխելի ամրոց համարող ազգայնականները, ռուսական ազդեցության տակ համարվող խմբերը, որոնք եվրոպական արժեքները նույնականացնում են միասեռ ամուսնությունների, թմրանյութերի և այլ երևույթների հետ: Միջին վիճակագրական հայ ընտանիքում երեխայի նկատմամբ այս բոլոր «պատժամիջոցները» դաստիարակչական նկատառումներով են կիրառվում, միայն նրա լավի համար, որովհետև հայերը, ասում են, երեխաներին պաշտում են և երբեք նրանց չեն վնասի: Կամ կնոջ նկատմամբ բռնությունը համարվում է սիրո արտահայտչամիջոց, որովհետև հայ տղամարդու համար կինը նույնպես սրբություն է, և նա երբեք իր կնոջը չի վնասի, և եթե նույնիսկ նրան ծեծում կամ այլ բռնությունների է ենթարկում, ապա դա պետության գործը չէ, կինն էլ իրավունք ունի իր ամուսնու դեմ ցուցմունք չտալ, հատկապես որ մեծ տարածում ունի նաև այն համոզմունքը, որ կանանց դուր է գալիս իրենց հանդեպ բռնությունների այդ դրսևորումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր