Այվազովսկու կտավը աճուրդի կհանվի Լոնդոնում
Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը կդառնա Լոնդոնում Christie's աճուրդի տան ռուսական վաճառքի գլխավոր լոտը:
Կտավը, որը ստեղծվել է 1873թ-ին, առաջին անգամ վաճառվել է 2007թ-ին` 2.7 մլն ֆունտ սթեռլինգով: Այդ ռեկորդը պահպանվել է 5 տարի:
Հունիսի 1-ի վաճառքի նախնական գինը կկազմի 2-2.5 մլն ֆունտ սթեռլինգով: