7044 դիտում
23:08 10-10-2017
Քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության ավելացման քայլերը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մուհամադ Շարիաթմադարիի հետ։
Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանի հետ առևտրաշրջանառությունը դեռ չի բավարարում և այն առնվազն կրկնապատկելու ներուժ կա։ Մուհամադ Շարիաթմադարին, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելել է, որ նախարարության հետ իրականացվող քայլերը հենց դրան են ուղղվելու։
Կողմերը զրույցի ընթացքում անդրադարձել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի ընթացքին։ Նախարար Մուհամադ Շարիաթմադարին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել գործընթացին՝ հույս հայտնելով, որ կողմերը կարճ ժամկետում ձեռք կբերեն վերջնական պայմանավորվածություններ։
Սուրեն Կարայանը և Մուհամադ Շարիաթմադարին քննարկել են համատեղ արտահանող-ներմուծող ընկերությունների գործակցության հեռանկարները։ Հստակեցվել են այս մասով պատասխանատուները, այն է` հայկական կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իրանական կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Մոջթաբա Խոսրով Թաջը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ առաջիկայում կխմբավորվեն երկկողմ ապրանքները՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու դեպի երկու երկրների շուկաներ դրանց դյուրացված մուտքի համար։
Նախարարներն անդրադարձել են նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցությանը։ Ըստ պայմանավորվածության՝ «Մեղրի» ԱՏԳ-ում հատուկ տարածք կհատկացվի իրանական սերտիֆիկացման ծառայությունների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները և համատեղ արտադրությունները, որոնց պարագայում Հայաստանը կհանդիսանա հարթակ այլ շուկաներ մուտք գործելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3512 դիտում
19:43 31-05-2017
Նոր քայլեր հայ-իրանական առևտրաշրջանառության խթանման գործում
6637 դիտում
18:52 19-10-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին. քննարկվել են առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
247 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
262 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
262 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն