7081 դիտում
10:48 09-10-2017
Մեծ տոնախմբությամբ նշվեց հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը. հայրենի սահմանների պաշտպանության համար զոհված էջմիածնեցիների նահատակված վայրերից բերված հողը ամփոփվեց Էջմիածնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 8-ին նշվում էր հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը: Օրը սկսվել էր համայնքային ավագանու տոնական նիստով, որի ժամանակ Էջմիածնի պատվավոր քաղաքացու Էջմիածնի բարեկամի կոչումներ տալու որոշումներ կայացվեցին:
Այնուհետև տեղի է ունեցել խորհրդանշական արարողություն: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մի-մի բուռ հող է բերվել հայրենյաց սահմանների պաշտպանության համար նահատակված էջմիածնեցիների զոհվելու վայրերից: Սուրբ հողը, որը բերվել էր Մարտակերտի, Հադրութի, այլ տարածքների բարձունքներից, միախառնվեց, խառնվելով նաև Էջմիածնի սուրբ հողին և դրվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի հիմքում: Այնուհետեւ կայացավ հանդիսավոր նիստ, որի ժամանակ հանձնվեցին կոչումները, հնչեցին շնորհավորանքներ:
Տոնական ծրագիրը շարունակվել է շքերթով, տաղավարների ցուցադրությամբ և գեղեցիկ համերգային ծրագրով, որն էլ ավարտվել է հրավառությամբ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 387+
387+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)