11530 դիտում
12:35 08-10-2017
Այսօր նշվում է հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, նշվում է հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը:
Օրն սկսվեց համայնքային ավագանու տոնական նիստով, որի ժամանակ Էջմիածնի պատվավոր քաղաքացու Էջմիածնի բարեկամի կոչումներ տալու որոշումներ կայացվեցին: Այնուհետեւ տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մի-մի բուռ հող է բերվել հայրենյաց սահմանների պաշտպանության համար նահատակված էջմիածնեցիների զոհվելու վայրերից:
Սուրբ հողը, որ բերվել էր մարտակերտի, Հադրութի, այլ տարածքների բարձունքներից, միախառնվեց, խառնվելով նաեւ Էջմիածնի սուրբ հողին եւ դրվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի հիմքում: Այնուհետեւ կայացավ հանդիսավոր նիստ, որի ժամանակ հանձնվեցին կոչումները, հնչեցին շնորհավորանքներ:
Տոնական ծրագիրը շարունակվելու է շքերթով, տաղավարների ցուցադրությամբ եւ գեղեցիկ համերգային ծրագրով, որ կավարտվի հրավառությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
21:14 27-04-2024
Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան
601 դիտում
20:59 27-04-2024
Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ