Թրամփի գործողությունները կարող են երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել. սենատոր Քորքեր
Ամերիկացի սենատոր Բոբ Քորքերը խստորեն քննադատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքը, գրում է The New York Times թերթը։
Նա հայտարարել է, որ Թրամփը Սպիտակ Տան իր աշխատանքին վերաբերվում է, ինչպես ռեալիթի-շոուի, միևնույն ժամանակ սպառնում այլ երկրներին։
Ըստ Քորքերի՝ երկրի նախագահի գործողությունները կարող են նույնիսկ հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին։
«Նա անհանգստացնում է ինձ և պետք է անհանգստացնի բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի հանդեպ»,-ասել է սենատորը։
Նշենք, որ Քորքերը Թրամփի նախընտրական քարոզարշավի կողմնակիցներից մեկն էր, նախօրեին, սակայն, Թրամփը խստորեն քննադատել է հաջորդ ընտրություններին չմասնակցելու Քորքերի որոշումը։