65111 դիտում
12:27 07-10-2017
Երևանում ոստիկանները կանխել են քոլեջի 16-ամյա ուսանողուհու ինքնասպանության փորձը
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են Երևանի բնակիչ՝ 16-ամյա Աննա Ա.-ի ինքնասպանության փորձը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։50-ի սահմաններում կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկաններին են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։
Ոստիկաններին հաջողվում է կարճ ժամանակ բանակցություններ վարել աղջկա հետ և նրան անցկացնել անվտանգ վայր, որից հետո երեխային տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունք։
Փաստ առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը սովորում է Երևանի քոլեջներից մեկի 2-րդ կուրսում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: