Վճռական ենք երիտասարդների հետ աշխատել այնքան, որ ծխելը դարձնեն ոչ մոդայիկ գործառույթ. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այսօր ասուլիսում, ամփոփելով պաշտոնավարման 9 ամիսների արդյունքները, անդրադարձել է նաև հակածխախոտային պայքարին:
«Մենք պետք է անենք այն ամենը, որ երիտասարդ սերունդը չվերցնի ծխախոտը և ծխի: Պապիկները կարող են շարունակել հազալ, բայց թոռնիկները պետք է առողջ լինեն և սիգարետի հոտ նրանցից չպետք է գա»,- ասաց նա, ապա հավելեց,- «Երիտասարդը հիմնականում հետևում է մոդային, բայց մենք վճռական ենք ձեզ հետ աշխատել այնքան, որ ծխելը դարձնեք ոչ մոդայիկ գործառույթ. հակածխախոտային պայքարում այդպես պետք է մտածել»,- ասաց նախարարը։