Բնակիչը չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը փոխանցում է, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 00.53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 12/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը ներսում քնած է եղել: