3924 դիտում
12:57 06-10-2017
ԱԻՆ-ում նշանակումներ և պարգևատրումներ են տեղի ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ և փոխատեղումներ:
ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ազատվելով զբաղեցրած պաշտոններից, նշանակվել են Փրկարար Ծառայության տնօրենի տեղակալներ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երկարամյա անբասիր ծառայության համար Ա. Պետրոսյանը ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է «Փառքի խաչ Նոյ» մեդալով և կշարունակի աշխատանքը նախարարության համակարգում՝ այլ պաշտոնում:
Նշանակումներ են եղել նաև ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, փրկարար ուժերի ու կադրերի վարչություններում, ինչպես նաև՝ մի շարք փոխատեղումներ են եղել Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով՝ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության բազայի պետի տեղակալ Հայկ Անտոնյանին, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանին և Երևանի հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Վազգեն Դանիելյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանին՝ փ/ծ փոխգնդապետի կոչում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1972 դիտում
14:23 23-11-2016
ԱԺ-ում պարգևատրումներ են տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6850 դիտում
16:22 06-05-2017
ԱԻՆ-ում նոր նշանակումներ են կատարվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
4085 դիտում
13:41 10-05-2017
Նոր նշանակումներ և նոր ծրագրեր ԱԻՆ-ում. կայացել է ընդլայնված խորհրդակցություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
487 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1189 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
2023 դիտում
17:20 17-01-2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում