ՀՀ ԱԳ փոխնախարար ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը
                        Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց Կալիֆորնիա նահանգի՝ Արցախի անկախության ճանաչման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության դատապարտման հետևողական դիրքորոշման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի միջև համագործակցության զարգացման և խթանմանն ուղղված մի շարք հարցեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

