slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկներին
211652_close_icon

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկներին

views-count1239 դիտում article-date 11:37 12-10-2015
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկների` ուղեկցությամբ Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի: Պրն. Պերճ Աբգարյանը, ներկայացնելով արհեստավարժ բժիշկներին, Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ նրանք ժամանել են Հայաստան իրենց մասնագիտական հարուստ փորձառությամբ աջակցելու հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Մայր Աթոռ այցելած բժիշկների խմբին` ընդգծելով, որ վերջիններս օրհնյալ և աստվածահաճո առաքելություն են իրականացնում` առողջապահության ոլորտում իրենց անսակարկ ծառայությունը մատուցելով հայ ժողովրդի կարիքավոր զավակներին: Գարեգին Բ Հայրապետը մեծ գոհունակությամբ փաստեց այն, որ բժիշկների խումբը հոգալու է հատկապես մարզային բնակչության կարիքները: Նորին Սրբությունը նաև անդրադարձավ Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը` հյուրերին ներկայացնելով վերջին տարիներին հայ հասարակության մեջ բժշկական հաստատության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունը հայցեց նրանց պատասխանատու առաքելության ընթացքին: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր