211652_close_icon

Սիրիայում ահաբեկիչները ՌԴ քաղաքացու են մահապատժի ենթարկել

views-count9784 դիտում article-date 16:41 05-10-2017
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել ՌԴ քաղաքացի Ռոման Զաբոլոտնոյին, ով գերեվարվել էր վերջիններիս կողմից։ Այդ մասին «Дождь» հեռուստաալիքին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Կոտլյարովը։ Իշխանությունների կողմից դեռևս Զաբոլոտնոյի մահվան մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա։ «Այդ մասին իմացել եմ հավաստի աղբյուրներից։ Կցանկանայի, որպեսզի նրանք սխալված լինեն, սակայն դա փոխանցել է կամավորական շարժման աղբյուրը, ով սերտ կապի մեջ է եղել Վյունի /Ռոման Զաբոլոտնոյի մականունն էր/ հետ։ Շարժումը զբաղվում է Սիրիայում տեղեկատվության մոնիթորինգով»,-նշել է նա։ Հարցին, թե ԻՊ անդամների հետ բանակցություններ տարվո՞ւմ են՝ ռուս գերիներին ազատ արձակելու շուրջ, Կոտլյարովը պատասխանել է, որ դա փակ թեմա է։

Նմանատիպ նյութեր