Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ
Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափեր վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց։ Չեմպիոն դարձավ ռուսաստանցի Դավիթ Բելյավսկին։
Օղակներ վարժությունում Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը, համապատասխանաբար, զբաղեցրին 4-րդ եւ 7-րդ հորիզոնականները: Այստեղ չեմպիոն դարձավ հույն էլեֆտերիոս Պետրուանիասը:
Վաղը, հենացատկեր վարժության եզրափակչում հանդես կգա Արթուր Դավթյանը