Իրանում քրդերի զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել
Սեպտեմբերի 25-ին Քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեից հետո Իրանում անվտանգության ուժերը 700-ից ավելի քրդերի են ձերբակալել։
Ինչպես հաղորդում է kurdistan.ru կայքը, պատճառը հանրաքվեի անցկացման առիթով Իրանում տոնական միջոցառումներին նրանց մասնակցությունն է եղել։
Իրավապահների փոխանցմամբ՝ ձերբակալություններն են տեղի ունեցել Իլիամ, Քարմանշահ, Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում։ Նշված նահանգները քրդաբնակ են։
Անհայտ է մնում ձերբակալվածներից 500-ի ճակատագիրը։