Թուրքիայում բարձրաստիճան զինծառայողների կանանց զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել
Թուրքիայի 31 նահանգներում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են 105 կանայք, ովքեր թուրքական բանակի սպաների կանայք են։ Այդ մասին տեղեկացնում է Haberler գործակալությունը։
Վերջիններս մեղադրվում են պետական ծառայության անցնելու համար KPSS քննությունների արդյունքները կեղծելու մեջ։
Ձերբակալված կանանցից 2-ը գնդապետների, 14-ը՝ գնդապետ-լեյտենանտների, 40-ը՝ մայորների, 40-ը՝ կապիտանների և 4-ը՝ ավագ լեյտենանտների կանայք են։