211652_close_icon

Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

views-count5334 դիտում article-date 12:37 02-10-2017
Այսօր Կանադայի Մոնրեալ քաղաքում մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեր թիմի կազմում տարվա գլխավոր ստուգատեսում հանդես կգան Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Արթուր Դավթյանը (բազմամարտ) և Վահագն Դավթյանը (օղակներ): Մրցումային առաջին օրը հայ մարմնամարզիկները հանդես կգան որակավորման փուլում: Նախքան աշխարհի առաջնությունը Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացրել Փարիզում:

Նմանատիպ նյութեր