Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել երկրի ազգային անվտանգության անդամների հետ։ Այդ մասին հայտնում է Life-ը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը հղումով։
Քննարկվել են հարցեր՝ կապված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հետ։ Բացի այդ, շոշափվել է Սիրիայի հակամարտության թեման, մանսավորապես, դաժան մարտեր ընթացող Դեյր Ազ-Զորի շուրջ։
Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ ՌԴ նախագահի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած բանակցություններից և Էրդողանի՝ Թուրքիա վերադառնալուց հետո։