Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել Ղրիմի հարցով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ նիստ է անցկացրել այսօր երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Ղրիմի ենթակառուցվածքների կենսական կարևորության և քաղաքացիների անվտանգության ապահովման վերաբերյալ հավելյալ միջոցառումներին առնչվող հարցեր՝ կապված թերակղզում ՌԴ հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչության կանխման դեպքի հետ։
«Մանրամասն դիտարկվել են Ղրիմի ծովային ու ցամաքային տիրույթում, սահմաններին անվտանգությանն ուղղված սցենարները»,-ասված է հաղորդագրության մեջ։