211652_close_icon
views-count12958 դիտում article-date 16:51 08-04-2016

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել. քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: Վերջինս նշել է, որ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի ենթատեքստում: Շոշափվել են նաև ներռուսական և միջազգային ակտուալ հարցեր: Նիստին ներկա են գտնվել Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեհ Նարիշկինը, Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարոտւղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը և Ներքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը:

Նմանատիպ նյութեր