211652_close_icon
views-count116388 դիտում article-date 19:32 28-09-2017

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Միքայել Զադոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Զադոյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ: [b] Կասկածանքով ձերբակալված՝ ավագ քննիչ Միքայել Զադոյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0998194001506613025911944.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր