«Սոյուզմուլտֆիլմը» նկարահանելու է «Պրոսկոկվաշինոյի» շարունակությունը
«Սոյուզմուլտֆիլմ»-ը նկարահանելու է խորհրդական տարիներից սիրված հայտնի «Պրոսկոկվաշինո» մուլտֆիլմի շարունակությունը:
Մուլտֆիլմի ստեղծման համար հատկացվող միջոցները կկազմեն 300 մլն ռուբլի: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Մուլտֆիլմի 30 դրվագներ կթողարկվեն արդեն 2018 թվականին՝ խառը տեխնիկայով, որը ներառում է 2D և 3D պատկերումները։
Նոր մուլտֆիլմի բացառիկ իրավունքները պատկանելու են «Սոյուզմուլտֆիլմին»։
Մուլտֆիլմի յուրաքանչյուր սերիան կտևի 6,5 րոպե: