Ջորջ Քլունին ֆիլմ է նկարահանելու սիրիացի փրկարարների մասին
Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին նույնպես դերասան և ռեժիսոր Գրանտ Հեսլովի պատրաստվում են լիամետրաժ ֆիլմ նկարահանել, որը կպատմի սիրիացի փրկարարների մասին։ Այդ մասին հայտնում է Deadline-ը։
Նշենք, որ Քլունին և Հեսլովը գործընկերներ են Smokehouse Pictures-ում։ Ֆիլմը հիմնված կլինի «Սպիտակ սաղավարտներ» փաստավավերագրական ֆիլմի վրա։ Այն պատմելու է մի խումբ կամավոր փրկարարների մասին, որոնք հայտնի են «Սիրիական քաղաքացիական պաշտպանություն» անվամբ։
Խմբի կազմում հանդես են գալիս «չզինված և քաղաքականապես չեզոք» կամավորներ, ովքեր հակամարտության ընթացքում տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերում։ Տվյալների համաձայն՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի 5 տարիների ընթացքում փրկարարներն օգնել են շուրջ 70,000 մարդու և կորցրել 2900 հոգանոց իրենց խմբի 154 անդամներին։
Այս տարվա փետրվարին Ջ. Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին, հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելու համար Եվրոպայի միգրացիան ճգնաժամը։