«Սոյուզմուլտֆիլմը» Կեշա թութակի մասին նոր մուլտֆիլմ կնկարահանի
«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան կնկարահանի Կեշա թութակի մասին մուլտֆիլմի շարունակությունը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ անիմացիոն ֆիլմը կստանա «Կեշան Թաիթիում» անվանումը։ Նկարահանումները կմեկնարկեն 2018 թվականին և կավարտվեն 2020-ին։
«Հաջորդ տարի մենք կզբաղվենք Կեշա թութակի ճանապարհորդությունների մասին լիամետրաժ ֆիլմի նկարահանումներով։ Մենք սերտորեն կհամագործակցենք սցենարի հեղինակ Ալեքսանդր Կուրլյանդսկու հետ, որպեսզի 2020 թվականին ներկայացնենք լիամետրաժ ֆիլմը»,- Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում ասել է «Սոյուզմուլտֆիլմի» վարչության ղեկավար Յուլիանա Սլաշչեվան։