Կրիշտիանու Ռոնալդու. Ես պրոֆեսիոնալիզմի նմուշ եմ, իսկ ինձ քննադատում են
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում դուբլի հեղինակ դարձավ «Բորուսիայի» հետ խաղում (3:1), անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատությանը:
Այնպիսի զգացողություն է, որ ես ամեն խաղում պիտի ապացուցեմ, թե ով եմ ես: Զարմացնում է իմ մասին երկրպագուների կարծիքը, թեպետ իմ վիճակագրությունն ամեն ինչ ասում է:
Ես պրոֆեսիոնալիզմի նմուշ եմ, սակայն քննադատները գնալով շատանում են», ասել է Ռոնալդուն: