211652_close_icon
views-count3167 դիտում article-date 20:41 26-09-2017

ՀՀ ԱԻՆ փրկարարները մասնակցում են Բոսնիա և Հերցեգովինայի Թուզլա քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային դաշտային վարժանքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԻՆ փրկարարները մասնակցում են սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայի Թուզլա քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի 18-րդ միջազգային դաշտային վարժանքին: «Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից՝ նպատակ ունենալով կատարելագործել խոշոր աղետներին արձագանքող միջազգային փրկարարական թիմերի հմտությունները և ամրապնդել նրանց միջև համագործակցությունը: Վարժանքի առաջին օրերը նվիրված են եղել որոնողափրկարարական և ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև տարբեր քիմիական, կենսաբանական ու ճառագայթային նյութերի հետ կապված աղետների արձագանքման թեմաներով դասընթացներին: Սեպտեմբերի 25-ին անցկացվել են տեսական դասընթացներ, իսկ հաջորդ օրը Թուզլա քաղաքի մատույցներում վարժանքին ներգրավված 30 երկիր ներկայացնող փրկարարները հնարավորություն են ստացել գործնականում կիրառելու իրենց հմտությունները: Տարերային աղետների հետևանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքին ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացնում է 22 փրկարար՝ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման ու փրկարարական ուժերի վարչություններից, Աղետների բժշկության կենտրոնից, հատուկ ջրափրակարար ջոկատից և Շիրակի մարզային փրկարարական վարչությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր