211652_close_icon

Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի համատեղ դաշտային վարժանքին

views-count298 դիտում article-date 15:35 12-09-2025
Սեպտեմբերի 8-11-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն - ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը որպես դիտորդ մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա և Մոնտանա քաղաքներում ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի Հանրապետության համատեղ կազմակերպած դաշտային վարժանքին։
 
Վարժանքի նպատակներն էին` արտակարգ իրավիճակները և անվտանգային մարտահրավերները կառավարելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկեր պետություների կարողությունների ուժեղացումը, մասնակից պետությունների ու կազմակերպությունների լավագույն փորձի փոխանակումն ու համագործակցության խթանումը։
 
Վարժանքին մասնակցում էր մոտ 1200 մասնակից։
 
Կամո Ցուցուլյանը մասնակցել է տեղեկատվական սպառնալիքներին և ճգնաժամերի կառավարմանը վերաբերող պանելային քննարկումների։ ՆԳՆ ներկայացուցիչները հետևել են նաև նորարարական տեխնոլոգիաների ու համակարգերի գործնական ցուցադրություններին, որի ընթացքում ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների կառավարման գործում կիրառվել է արհեստական բանականությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր