Ստատուս-քվո՝ հանուն Ռուսաստանի. «168 ժամ»
«168 ժամ»֊ը գրում է. «Ստատուս-քվո՝ հանուն Ռուսաստանի «Ժողովրդավարության, Անվտանգության և Զարգացման հայկական կենտրոնի» փորձագետ, ՆԱՏՕ-ում առաքելության նախկին անդամ Մուշեղ Մկրտչյանը համարում է, որ Ղարաբաղյան հարցում ոչ պատերազմ, ոչ խաղաղության վիճակի և հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության հարցում առավելապես շահագրգռված է Ռուսաստանը։
Մեր թղթակցի հետ զրույցում փորձագետը դա բացատրել է այսպես. «Առաջարկում եմ մի պահ ենթադրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են ԼՂ խնդիրը, Թուրքիան էլ բացել է սահմանը։ Այդ դեպքում ի՞նչ գործ կունենա ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում, այն էլ՝ ՀՀ հարկատուների հաշվին։ Ուրեմն ո՞ւմ է ձեռնտու լարվածության պահպանումն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։