ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մինսկում կմասնակցի ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան սեպտեմբերի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2017 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքների նախնական արդյունքները և դրանց զարգացման հեռանկարները:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]