Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կազմել է 478.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 647.91 դրամ (աճել է 2.14 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.40 դրամ (աճել է 0.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.26 դրամ (աճել է 0.03 դրամով):