211652_close_icon
views-count73994 դիտում article-date 11:20 19-09-2017

Վերջին 1 շաբաթվա ընթացքում Ոստիկանությունն ու «Դիլիջան ազգային պարկ»-ը հայտնաբերել է 2 տասնյակից ավելի ծառերի սպանդ իրականացնողների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 շաբաթից ավելի է, Ոստիկանության Գեղարքունիքի և Տավուշի մարզային վարչությունների, Ոստիկանության Դիլիջանի և Սևանի բաժինների ծառայողները Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների աշխատակիցների և «Դիլիջան Ազգային պարկ»-ի ու Հաղարծնի մասնաճյուղի ծառայողների հետ մի իսկական արշավ են սկսել ապօրինի ծառահատողների նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օրերի ընթացքում Ոստիկանության Դիլիջանի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 2 տասնյակից ավելի բեռնատար ավտոմեքենաներ, այդ թվում՝ Ford Transit-ներ, որոնք բարձված են եղել առողջ ու հաստաբուն ծառերով, իսկ դրանք ապօրինի կտրվել են քաղաքացիների կողմից, ովքեր մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել անտառներում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր, ելնելով իրենց անվտանգությունից, ասում էին. «Ճիշտ է, մենք լավ էլ հասկանում ենք, որ էս մարդիկ իրենց կյանքը վտանգելով ծառահատումներ են կատարում՝ լուծելով զուտ սոցիալական խնդիրներ, սակայն հիմնական գլավարները, ովքեր մտածում են հարստանալու մասին, ստվերում են մնում։ Մենք նաև ողջունում ենք «Հայանտառ»-ի և «Դիլիջան ազգային պարկ»-ի ղեկավարության, ինչպես նաև Ոստիկանության կոշտ աշխատանքը, քանի որ վերջապես պետք է մեկը կարողանա՞ էս անտառների ոչնչացման դեմն առնի, բայց ուզում ենք, որ այն շարունակական լինի, որպեսզի սա չհամարվի հերթական շոուն։ Մենք մի քիչ էլ պետք է մտածենք մեր սերունդների մասին, թե չէ՝ անտառները ոչնչացնելով ապագա սերունդներին ոչինչ չենք թողնի։ Գիտենք նաև, որ «Հայանտառ»-ի տնօրինությունն ու «Դիլիջան ազգային պարկ»-ի ղեկավարությունը բարի կամք է դրսևորել և տվել է համաձայնություն, որ կարիքավոր գյուղացիներն անտառներում կատարեն այն ծառերի հատումը, որոնք արդեն պիտանի չեն, թէ չէ, որոշ դատարկագլուխներ գյուղացիներին շահի գցելով՝ անտառների հերն են անիծում իրենց թափանները լցնելու համար»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապօրինի անտառահատման դեմ կատարված աշխատանքները ղեկավարել են Տավուշի մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանը, Սևանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանը, Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը, «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը, ովքեր պատրաստ են ապագա սերունդների համար պայքարել ապօրինի անտառահատումների դեմ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր