211652_close_icon
views-count11935 դիտում article-date 23:54 18-09-2017

«Բարսելոնան» Դեմբելեի վնասվածքի շնորհիվ կխնայի 10 մլն եվրո

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/18/1077638/]վնասվածքի[/url] պատճառով բաց կթողնի 3-4 ամիս: Մեծ հավանականությամբ, ֆրանսիացին կատալոնացիների կազմում այս մրցաշրջանում չի կարողանա անցկացնել 50 հանդիպում, ինչը «Բարսելոնային» թույլ կտա տնտեսել 10 մլն եվրո, քանի որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ տրանսֆերի պայմանագրում կա կետ, ըստ որի այդ գումարը կվճարվեր Դեմբելեի կողմից անցկացված 50 խաղի դեպքում: «Բորուսիան» Դեմբելեի տրանսֆերից ստացել էր 105 միլիոն եվրո և եսւ 40 միլիոնը նախատեսված էին տարբեր պարգևավճարների տեսքով: Սեպտեմբերի 19-ին ազդրի վնասվածք ստացած Դեմբելեն կվիրահատվի Ֆինլանդիայում:

Նմանատիպ նյութեր