Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ Կ. Արեյանն ազատվել էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից: